Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 3

Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 3
21.07.2025 | 13:13

Սկիզբը՝ այստեղ

Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին

Հայադավ ճիվաղը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր կատարած երեք գրառմամբ հերթական անգամ ապացուցեց, որ, այո, հենց ինքն է կանգնած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ լկտի և ապօրինի արշավի հետևում, որն առաջիկա օրերին կարող է արդեն համապատասխանել նաև «հանցավոր» բնութագրմանը:

Ընդգծում եմ՝ Նիկոլ հայադավը հենց ինքն է կանգնած ոչ միայն վեհափառի, այլև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ավելին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի հետևում, ինչն ապացուցող փաստերը տողերիս հեղինակի ձեռքի տակ են և առաջիկայում կհրապարակվեն, թեև գերագույն գլխավոր ստախոս, պղծագործ, աղանդավոր կամ սատանայապաշտ Նիկոլը փորձում է վերոնշյալ իրողությունը կոծկել ու հանրությանը ներկայանալ իբրև քրիստոնյա հավատացյալ, որն իբր պայքարում է միայն Գարեգին Բ- ի և նրան սատարող մի քանի հոգևորականների դեմ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Հիմա մեկ առ մեկ անդրադառնանք Նիկոլի այսօրվա, մեղմ ասած, անբարո, ինչպես նաև կաթողիկոսի ու նրան սատարողների դեմ նախապատրաստվող բռնության (հանցագործության) մասին վկայող, առնվազն հուշող գրառումներին:

Հուլիսի 20- ին, ժամը 10:35- ին Նիկոլ հայադավը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը .

««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer»‰ ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։

Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանած Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։

Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։

Վեհարանը վեհի՛»:

Վեհափառի և, ըստ էության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Նիկոլ պղծագործի այսօրվա երեք գրառմանն էլ արդեն իր ֆեսբուքյան էջում տվյալ գրառումների ներքո, մեկնաբանությունների բաժնում անմիջականորեն արձագանքել եմ համոզմունքի վերածված հետևյալ կանխատեսումս արտահայտելով՝ «ՃԻՎԱՂ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ազգի դեմ քո, տերերիդ և ոհմակիդ պատերազմի արդյունքում ձեր բոլորի ՎԵՐՋԸ կանխորոշված է», իսկ հիմա առավել հանգամանորեն ստորև:

Նիկոլ, «Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը ճիշտ է արել, որ հրաժարական է տվել կնոջը դավաճանելու պատճառով: Սակայն այդ նույն տրամաբանությամբ ու դավաճանելու հիմքով դու արդեն վաղուց պետք է ոչ միայն հրաժարական տված լինեիր Հայաստանի վարչապետի պաշտոնից, այլև քրեական խստագույն պատասխանատվության ենթարկված ու ցմահ դատապարտված քո մի շարք հանցանքների, դրանց թվում՝ իշխանության ուզուրպացիայի և կատարածդ հանցանքներից գլխավորի՝ պետական դավաճանության, ոհմակիդ հետ միասին միտումնավոր պարտվողական պատերազմ վարելու, Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ, մի շարք նենգ ու դավադիր քայլերի հաջորդականությամբ երկու փուլով Ադրբեջանին հանձնելու (Ալիևին վաճառելու կամ նվիրելու) համար, ինչի վերաբերյալ Հայաստանի տարբեր լրատվամիջոցներով (թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր, թե՛ յութուբյան տեսահաղորդումներով) ինչպես տողերիս հեղինակը, այնպես էլ շատ ուրիշներ բազմիցս հանդես ենք եկել տվյալ մեղադրանքը հիմնավորող փաստեր, ապացույցներ պարունակող հրապարակումներով, այդ թվում նաև՝ հանցագործության մասին բազմաթիվ հրապարակային հաղորդումներով (դրանց սոսկ չնչին մասը հետևյալ հղմամբ՝ https://livenews.am/press/2021/140996/08/23/00/ ), որոնք, սակայն, իշխանության ուզուրպատորիդ գրպանում գտնվող Հայաստանի «իրավապահ» համակարգի քաղպոռնիկների կողմից չնկատվելու են տրվել ու հետևողականորեն անտեսվել:

Պահը կգա, Նիկոլ, նրանց ԴԱԺԱՆԱԳՈւՅՆ, բայց ԱՐԴԱՐԱՑԻ պատիժն էլ կդառնա իրականություն, ինչպես քեզ սպասվող նույնաբնույթ պատիժը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ